Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սփոփանք

Սփոփանք
21.08.2024 | 16:01

Տեսնում եմ, որ օրեր անց էլ հայրենակիցներիցս շատերը չեն կարողանում համակերպվել Ալեն Դելոնի կորստի հետ ու դեռ ախուվախ են անում։

Պիտի համակերպվեք ու մխիթարվելու մի բան գտնեք։

Օրինակ, երբ Շառլ դը Գոլը մեռավ՝ Ֆրանսիան վշտից կարկամեց ու երկար ժամանակ տեղը չէր գտնում։ Հետո սկսեց մխիթարվել մյուս Շառլով ու կամաց-կամաց վերագտավ իրեն։

Հիմա՝ դուք, պիտի մխիթարվեք մյուս ալենով:

Հլը հո՛պ։ Չասացի, որ քֆուրների կծիկը բացեք։

Հիմի էդ ա․ թքող ա, շոպլիկ ա, թե ժոպալեզ՝ էդ ա։

ՈՒրիշը չունենք։

Էնպես չեք արել, որ ուրիշը ունենանք։ Դրանով յոլա գնացեք։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4942

Մեկնաբանություններ